Լուրեր
Կ. Գիլոյան. «Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն

Սիրիահայ կանանց ոչ նյութական մշակութային ժառանգությունը. ուտեստի ավանդույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը

«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի

«Քո արվեստը դպրոցում» կրթական մշակութային ծրագրի շրջանակում անցկացվել է 18 հանդիպում 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրականացրել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը։ Ապրիլի 30-ին մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների

ՀՖԿՍՊԻ-ում մեկնարկել է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։ «Փոքրիկ Օլիմպիկի» առաջնային նպատակը երեխայի՝ որպես կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորումն է: Ամառային դպրոցի կրթամարզական ծրագիրն ուղղված է մտքի,

«Դասարան+Դասական». հիանալի նորություն թատերասեր աշակերտների համար

Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Հաստատվել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հովհաննես Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրությունները: ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր