Լուրեր
7 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Օշականում իրականացվում է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը: Ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ԵՊՀ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի շուրջ 120 պատանի այցելել է Երևանի պետական համալսարան: «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի

Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Որոշման ընդունումը պաշտպանության և

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի

Վահրամ Դումանյան. «Ռեկտորի նշանակումը կարևոր է, սակայն ավելի կարևոր չէ, քան կրթության բովանդակությունը»

Օգոստոսի 5-ին՝ ԵՊՀ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում հանրային հնչեղություն ստացած մի շարք խնդիրների: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ նոր օրենքի

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ