Լուրեր
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում: Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականին հաղթական միավորը պարգևել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակ խաղաքարերով

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը: Այսօր՝ օգոստոսի 9-ին, թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ: Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով

«Armenia Fund»-ի ջանքերով Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին պրոֆեսիոնալ հեծանիվ է տրամադրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արմեն Գյոզալյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի՝ «Armenia Fund»-ի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի:

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Կայացած 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ կանանց ընտրանին 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։ 10-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչներին: Պատանի և երիտասարդ ըմբիշները վերջերս մասնակցել են Եվրոպայի երիտասարդների, Եվրոպայի մինչև 15 տարեկանների, ինչպես

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է ԱՄՆ թիմի հետ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ: Առաջին