Լուրեր
««Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում». Մարինե Մկրտչյան

«Այսօր իրականացել է իմ երազանքներից մեկը՝ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է ռուս մեծ նկարիչ Միխայիլ Վրուբելի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Սա կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում, քանի որ առաջին անգամ Հայաստանում նշում ենք ռուս մեծ նկարչի հոբելյանը:

Լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է երկու լողորդով: Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանից երկու լողորդների՝ Արթուր Բարսեղյանի և Վարսենիկ Մանուչարյանի մասնակցության մասին: Արթուր Բարսեղյանը հանդես

Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ մայրաքաղաքի հրապարակներում ու այգիներում

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը գործում է նաև ամառային արձակուրդի շրջանում

2021 թվականի հունվարից վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որը բոլոր հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին տարվա ընթացքում տարբեր մշակութային հաստատություններ՝ թանգարան, համերգասրահ և թատրոն, մեկական այց կատարելու հնարավորություն է տալիս: ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության

Ծանրամարտիկները կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ

Հայաստանի ծանրորդներն այսուհետ կմարզվեն միջազգային նոր չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար): Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության

Կ. Գիլոյան. «Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն

Սիրիահայ կանանց ոչ նյութական մշակութային ժառանգությունը. ուտեստի ավանդույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սիրիահայերի ուտեստի ավանդույթը. կանանց հմտությունների թվայնացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հայկական ավանդական 12 ճաշատեսակի պատրաստման առցանց դասընթացներ, որոնց մասնակցելու են շուրջ 40

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը