Լուրեր
Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ:

Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով

Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։ Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝

Երիտասարդության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու

Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր

ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ համատեղ: Ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը. վազքին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը ներառյալ իրենց հայտերն ուղարկել s.prazyan57@gmail.com էլ.

Աշխարհահռչակ խոհարար Քրիստիան Բրասկ Թոմսոնը Մատենադարանում ծանոթացել է խոհարարական հնագույն ձեռագրերին

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին: Նախագիծը նվիրված է

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով, Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ: