Լուրեր
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների  առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ն անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի առաջնությանը շուրջ 80 հրաձիգ է մասնակցել։ Առաջնության արդյունքներով ՀՀ սպորտի վարպետի նորման վազող թիրախ ձևում լրացրել են Հայկ Մինասյանը և

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Մարտի 15-17-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման երևանյան առաջնախաղը՝ նվիրված Փարաջանովի 100-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է

Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարին 9 երկրի ավելի քան 140 ներկայացուցիչներ են մասնակցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 15-17-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը:

«ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական

Ասուլիս. ներկայացվել են մշակույթի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները և նոր նախագծերը

«Արմենպրես» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացվել են մշակույթի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներն ու նոր նախագծերը: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը: Առաջին անգամ անկախ Հայաստանի

«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել է առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: «Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:

Մայիսի 3-ին և 5-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ

Փարաջանովի արվեստը պարի լեզվով. տեղի կունենա «Նռան գույնը» պարային բեմադրության երևանյան առաջնախաղը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան