Լուրեր
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և

Հավանության է արժանացել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ կատա­րելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատա­րելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենս­դրական նախաձեռ­նությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանա­յին միութ­յունների

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Գերծանրքաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ) ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում: Պոկում վարժությունում Լալայանը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ: Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում:

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։

Թատերական երկամսյակը շարունակվում է

Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Թատերական երկամսյակ» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող տարբեր թատերահամերգային կազմակերպություններ։ Թատերական երկամսյակը, մասնավորապես, նշանավորվել է փոքրիկ հանդիսատեսի համար: Արտաշատի Ամո

Կառավարությունում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի 2027թ. մարզամշակութային խաղերի կազմակերպման Ազգային կոմիտեի ձևավորման հարցը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Արայիկ Հարությունյանը ողջունել է Զեյնա Մինայի այցը մեր երկիր և կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր 5 տեղերի

Հայաստանյան հրատարակիչների հինգ գրքեր Մոսկվայում կայացած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Մրցանակները հաղթող կառույցների ներկայացուցիչներին այսօր հանձնել է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: «Այս մրցանակաբաշխությունը, որը ձևավորվել է ԱՊՀ