Լուրեր
Աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմանսակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա

Հայտնի են Հայաստանի բասկետբոլի հավաքականների մրցակիցները Եվրոպայի 2024թ. առաջնություններում

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2024թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), Մ18 (C դիվիզիոն), Մ20 (B դիվիզիոն) և կանանց Մ16, Մ18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները: Հայտնի են դարձել նաև Հայաստանի

Ամփոփվել է «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթը

Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի

Մարզական լրագրողների հետ քննարկվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող

«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է  Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Ծրագիր՝ միտված առցանց միջավայրում երեխաների պաշտպանությանը

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հայտերի ընդունումը

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար: Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը՝ Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնության համար

Փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է թիմի կազմն առաջիկա ստուգատեսի համար: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը