Լուրեր
Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը: Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

Սպորտային նպաստների համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 338 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն 338 մլն 100 հազար դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծը: Այս գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և կուղղվի մարզիկների սպորտային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Կարեն Ասրյանի անվան 13-րդ հուշամրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի հաղթող է դարձել Շանթ Սարգսյանը: Սարգսյանը հուշամրցաշարն անցկացրել է առանց պարտության՝ տոնելով 6 հաղթանակ, 3 պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Երեկ՝ հունիսի 15-ին, հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել: 45 կգ քաշային

Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները. սպորտի և երիտասարդության ոլորտների 2021 թ. ամփոփում

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Ռեքս Քալամյանի գլխավորությամբ նախապատրաստվում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3