Լուրեր
Ջրառատ համայնքում ընթանում են Ս. Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարական աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76-59 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով:

Բասկետբոլ. կանանց և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները հաղթանակներ են տարել Եվրոպայի առաջնություններում

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքի հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում: Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում մրցել է Մոլդովայի հավաքականի հետ և 61-43 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա

Տիգրան Պետրոսյանը՝ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի արագ շախմատի հուշամրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են Հայաստանի լավագույն գրոսմայստերներն ու միջազգային վարպետները։ Մրցաշարի հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գաբրիել Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է

Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ՝ խորհրդակցություն Գյումրիում

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, մարզային

Բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ20 տարեկանների, Մ16 տարեկանների և տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին: Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Սկոպյեում անցկացվող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում 49-46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցելու է աթլետիկայի աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ն անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է մեկ մասնակից. գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1.500 մետր վազքում: Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության

Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործողությունների շաբաթը միավորել է ԵԽ անդամ 46 պետությունների պատվիրակներին

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել են «Ժողովրդավարությունն այստեղ / ժողովրդավարությունն այժմ» խորագիրը կրող արշավ և Երիտասարդական գործողությունների շաբաթ: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ երկրներ հանդիսացող Իռլանդիայի նախագահության և

Թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքներն ամփոփվել են

2022 թվականի հունիսի 30-ին Երևանում անցկացվել է թաեքվոնդոյի պատանիների, իսկ հուլիսի 1-ին՝ երիտասարդների Հայաստանի առաջնությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել են 61 պատանիներ և 40 երիտասարդներ։ Հաղթանակած պատանիներից երեքը հուլիսի 27-ից 30-ը, իսկ երիտասարդները հուլիսի 30-ից մինչև