Լուրեր
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: «Սմբատ Լպուտյանը

«Հպարտություն է տեսնել Ձեզ Հայաստանը ներկայացնելիս». Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո: Հանդիպմանը

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել:

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը: Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի

Կարևորելով ֆիթնես մարզիչների արտոնագրումը. ԱԺ-ում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվում են հեծանիվներ

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից

Հանդիպում Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Հանդիպմանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարման գնահատման քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Կարեն Գիլոյանն ընդունել են Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալին: Նա Հայաստան է ժամանել՝ գնահատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարումը, ինչպես նաև ՀՀ-ում միջգերատեսչական համագործակցության

Սևանա լճում առաջին անգամ անցկացված J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությանը 20 երկրի թիմեր են մասնակցել

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան