Լուրեր
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-13-ը Երևանում անցկացվել է շոուդաունի (կույրերի թենիս) տղամարդկանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը և Երևանը ներկայացնող 10 շոուդաունիստներ: Մրցաշարում ընդգրկված են եղել նաև 7 ուղեկցող

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում: Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում

Կբացվի Համազգային թատրոնի նոր շենքը, կնորոգվեն մարզային թատրոնները

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվելիք ծրագրերը: Կապիտալ ծրագրեր մշակութային հաստատություններում Խոսելով մշակութային հաստատություններում և թատերահամերգային կազմակերպություններում իրականացվող աշխատանքների մասին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ

10,5 մլրդ դրամ՝ սպորտային նոր ենթակառուցվածքների ստեղծման համար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սպորտային և երիտասարդական ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին։ Այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ: Մասնավորապես՝ Գյումրիում կշարունակվեն Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցումը, Ալբերտ

Հայտնի են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի

Բյուջետային քննարկումներ-2025. վերջին 3 տարում ավելի շատ դպրոց է կառուցվել և հիմնանորոգվել, քան նախորդ 25 տարում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2025 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության 2025 թ.

Մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից`