Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ակադեմիական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Հունգարիայում կայացած «QS Higher Ed Summit: Europe 2026» հեղինակավոր գագաթնաժողովին՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում:
Կառավարության 2021-26 թվականների ծրագրով՝ մինչև 2026 թվականը մարզերում պետք է գործեն 25 երիտասարդական կենտրոններ։ Արմավիրի մարզի Խոյ համայնքում այսօր տեղի է ունեցել հերթական երիտասարդական տարածքի բացումը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ–ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան
Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու նպատակով Կառավարությունը 177 միլիոն 828 հազար դրամ է հատկացրել, որով կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքները։ Միջոցները հատկացվել են՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։ Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիդ Զոհրաբյանը («Կիլիկիա»), Գագիկ Ծառուկյանը («Շենգավիթ»), Արթուր Ասլիբեկյանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին։ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում, որոնցում իրականացվել են վերականգնման
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ: