Լուրեր
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը

Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝

Համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը

Մարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու մասին,

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման համար հատկացվել է շուրջ 743 մլն ՀՀ դրամ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը մինչև 18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական

Վիշեգրադյան հիմնադրամն առաջարկում է մի շարք դրամաշնորհային ծրագրեր

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ Արևմտյան Բալկանների (WB) և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին (EaP) ժողովրդավարացման գործընթացներին նպաստող նախագծերի համար: Առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն Արևմտյան Բալկաններում (WB) կամ Արևելյան գործընկերության (EaP) տարածաշրջանի երկրներում