Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց.
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց տարբեր տարիքի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնություններում: Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցել է Անդորրայի թիմի հետ և
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը դարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող՝ 9 խաղափուլից հետո վաստակած 7 միավորով: Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Արսեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի Ջրառատ համայնք՝ հետևելու ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին շինհրապարակում ուղեկցել են
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76-59 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով:
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքի հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում: Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում մրցել է Մոլդովայի հավաքականի հետ և 61-43 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա