ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը՝ գլոբալ համակարգող Գրանտ Կասոավանյետեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, տեղեկացրել
Մշակույթի բնագավառում նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն ավարտում է իր աշխատանքն այդ պաշտոնում: Հանդիպմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են 100
Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր
Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր