Լուրեր
Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Այսպիսով, 2021

Կարեն Գիլոյանն ամփոփել է տարին. «2021 թվականին 199 մեդալ նվաճեցինք, ինչը բարձր արդյունք է»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տարին՝ անդրադառնալով մի շարք հարցերի: 199 մեդալ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ չնայած մի շարք դժվարություններին, 2021 թվականը մեդալառատ է ստացվել: Անցնող

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնի կդառնան 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները: Ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի

2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Տաշքենդում ավարտվել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու մեդալ են նվաճել: +109 կգ քաշային Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ երկամարտի 457 կգ արդյունքով (211+246), իսկ

Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը. երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) նա երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար: Տղամարդկանց` Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար: 2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության 2021

Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց, այսօր պայքարի դուրս կգա Սիմոն Մարտիրոսյանը

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր՝ մրցումային 10-րդ օրը, պայքարի դուրս կգա օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): 109 կգ քաշային կարգի A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: Մարտիրոսյանի երկամարտի նախնական