Լուրեր
Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի: Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի

Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Կիւլպէնկեան» hիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանին և oգնական տնօրեն Շողեր Մարկոսեան​​​​ին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:

ՀՖԿՍՊԻ-ն իրականացնում է մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների կիրառմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են

8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Քննարկվել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը

93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը: Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում և Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի,

Հաստատվել է մինչև 6 տարեկան երեխաներին կրթության և զարգացման մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: Սահմանված է, որ 0-6

Վերաբացվել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ,

ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին››

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել և դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին»: Նիստը վարել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության