Լուրեր
Ուսման հնարավորություն՝ Վալլադոլիդի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային

3 մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է

Ներդրվելու է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով

Օգոստոսյան խորհրդակցություններ. բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի

Նախագիծ. կրեդիտային համակարգ դպրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման

Օգոստոսի 20-ից կմեկնարկեն հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է

Ընտրվել են «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի առաջին 4 անդամները

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի կազմավորման նպատակով այսօր առցանց հարթակում վիճակահանությամբ անցկացվել է աշակերտական խորհրդի և ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը: Աշակերտական խորհրդի նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ արձանագրելով, որ խորհրդի 43 անդամից վիճակահանությանը մասնակցում

Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել Ուֆայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Լյովա Գևորգյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոհամադեբրաբիմ Աքբարփուրքորդուն՝ 4:4: Մինչև