Լուրեր
6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 23 պետությունների 133 աշակերտներ։ Յուրաքանչյուր պետություն կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։ Հայաստանի թիմը մասնակցել է 6 աշակերտներով և արժանացել 1 ոսկե, 1 արծաթե

«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ): Գեղաթերթիկի մարումն

Հայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը հունիսին մասնակցել է Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Հոբելյանական ծրագրի շրջանակում դպրոցի նվագախմբի կամերային կազմը համերգով հանդես է եկել Ժնևի կոնսերվատորիայի

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը․ մասնակցության հայտեր՝ 95 երկրից

Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը կանցկացվի հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում։ Միջոցառմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ

Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական

Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց, որը նորոգվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում. հունվարից 230 աշակերտ դպրոց է հաճախում նոր պայմաններում: Նախարարը շրջել

Ժաննա Անդրեասյանը  հետևել է գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Գորգարվեստի թանգարանի ստեղծման

ՕփենԷյԱյ–ի պատվիրակությունը Հայաստանի ակադեմիական համայնքին ներկայացրել է ChatGPT Edu հարթակը

ՕփենԷյԱյ (OpenAI) ընկերության պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ շահառու 7 բուհերի ղեկավար կազմի, տեխնիկական և վարչական պատասխանատուների, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները նվիրված էին ՀՀ բուհերում ChatGPT Edu հարթակի

Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է  հատկացրել

Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու նպատակով Կառավարությունը 177 միլիոն 828 հազար դրամ է հատկացրել, որով կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքները։ Միջոցները հատկացվել են՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝