Լուրեր
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի

Վերապատրաստման ծրագիր՝ Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիայում

Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝

«Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 13-ը

Մագիստրոսական կրթության հնարավորություն՝ European Law and Governance School-ի պորտուգալական մասնաճյուղում

Հայ ուսանողները European Law and Governance School-ի պորտուգալական մասնաճյուղում մագիստրոսական ծրագրով կրթություն ստանալու հնարավորություն են ստացել: Ծրագիրը մեկնարկելու է 2024 թվականի հոկտեմբերին Պորտուգալիայի Քաշքայիշ քաղաքում: Ծրագրի մասնակցությունը վճարովի է՝ 4900 եվրո: Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է,

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Թումո» կենտրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վրաստանի ԿԳԵ

Քննարկվել  է ArtNexus  մշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակությանը՝ արվեստի դրամաշնորհների կոմիտեի բաժնի ղեկավար Մագնուս Կիրխհոֆի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ժամանակակից արվեստի