Լուրեր
Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Կրթաթոշակային ծրագիր՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար

Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար: Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Խորհրդակցություն՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների շուրջ

Այս տարի Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Երևանում: Հուլիսին կայանալիք միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը,

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին տրվել է դրական եզրակացություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է

Բուհերի պետպատվերի տեղերի բաշխման հարցը՝ երեք գերատեսչությունների քննարկման առանցքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում փետրվարի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն կողմ քվեարկությամբ՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ

«Դուք եք մեր երկրի տերն ու ապագան». նախարար Վահրամ Դումանյանը՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի

Կնվազեն բուհերի լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ կապված ուսման վարձի փոխհատուցման հետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությունը և այն սահմանված կարգով ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Աշխատանքային հանդիպում՝ որակավորումների ոլորտային շրջանակի մշակման վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բուժական գործ» որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) բնութագրերը մշակելու նպատակով առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման նպատակը ‹‹Բուժական գործ›› մասնագիտության որակավորումների ոլորտային շրջանակի մշակման,