Լուրեր
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում: Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է

Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2024 թվականին 4 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում կարող են հաղթող ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 105 մլն

Մշտադիտարկում Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում

ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում զիջել է Ավստրիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է ելույթներն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր (Հայաստան)՝

Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքը ցուցադրվում են Փարիզի պանթեոնում

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից