2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կանցկացվի Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի 60-րդ՝ հոբելյանական արվեստի բիենալեում կներկայանա փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր
2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է
«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մասնակիցները՝ օպերային մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը,
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են ելույթներն Իտալիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ անմասն մնալով Փարիզ-2024-ի ուղեգրերից: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ռինգ է դուրս եկել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/8 եզրափակչում Մադոյանը մենամարտել է ադրբեջանցի Սարխան Ալիևի հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը: Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Մեկնարկն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք: