Լուրեր
ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մշակույթի և արվեստի ոլորտների մի շարք երախտավորներ

Անկախության տոնի առթիվ մշակույթի և արվեստի բնագավառներում ունեցած վաստակի համար մի խումբ երախտավորներ արժանացել են պետական պարգևների և կոչումների: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության

Քննարկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մշակութային համագործակցության խորացմանը միտված հարցեր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հոկտեմբերի 25-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին: 1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների համար (2005-2007 թթ. ծնված դպրոցականներ) մրցաշարը կմեկնարկի

Կբացվի ցուցահանդես՝ նվիրված Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակին

Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Հայ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մ. 60 կրակոց վարժությունում, խոցելով 582 միավոր, 109 մասնակիցների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս են եկել եզրափակիչ

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։5

«Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է նմուշներ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհային ծրագրով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում կբացվի

Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը՝ Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը երկամարտի 256 կգ արդյունքով (116+140) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշայինների պոկում վարժությունում Մինասյանը գլխավերևում պահել է 116 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել: