![](https://escs.am/timthumb.php?src=https://escs.am/files/images/2019-08-21/aeb4d525e79552eba00b3db206c80e89.jpg&w=300&h=172)
Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան: