ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է hայկական կինոյի վաստակաշատ և հեղինակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Վարպետն իր բացառիկ համեստությամբ և պրոֆեսիոնալիզմով ստեղծել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։ Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա
2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության
Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «Русский
Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է երիտասարդական ծրագրերի շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված գիտելիքների ծրագիր-մրցախաղ: Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ տեղեկատվական և մրցութային,
Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի
(2022 թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ) Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները