Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) տեղի է ունեցել Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Մահացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի

Մեկնարկել են ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը և ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն` ներկայացնելու ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տարեցների ներուժը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս»

Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես