Լուրեր
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը մասնակցում է «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 9-14-ը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին։ Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային: Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է

Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդները Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական

Նշանավորելով Հովհաննես Չեքիջյանի 60-ամյա գործունեությունը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը: Համերգը կազմակերպվել է ի մեծարումն ՀՀ

«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից»․ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպմամբ Երևանում և Գյումրիում տեղի կունենան համերգներ՝ նվիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։ Երևանյան համերգը կանցկացվի սեպտեմբերի

Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ: Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ

Թատրոնների միավորումը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվել է վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի