Լուրեր
Երաժշտաթատերական ներկայացում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակում են ընդլայնել իրենց սահմանները: Հուլիսի 18-ին Գյումրիում կայանալու է երաժշտաթատերական ներկայացում, որը նախատեսվում է ներկայացնել նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին): Եղիշե

Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը՝ ՀՊԹ-ի հարկի ներքո

Հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակում հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։ Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի

«Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը: Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝

«Արար» ծրագիրը շարունակում է գործել՝ ի նպաստ համայնքների զարգացման

«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը 2017 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է

Հմտությունների և լավագույն փորձի փոխանակում՝ «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացի շրջանակում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) հուլիսի 12-14-ը

3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին. կնքվել է հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ»

Հայկական արժեքները՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» փառատոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա»

Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործողությունների շաբաթը միավորել է ԵԽ անդամ 46 պետությունների պատվիրակներին

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել են «Ժողովրդավարությունն այստեղ / ժողովրդավարությունն այժմ» խորագիրը կրող արշավ և Երիտասարդական գործողությունների շաբաթ: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ երկրներ հանդիսացող Իռլանդիայի նախագահության և

«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը». ցուցահանդես-համերգ՝ «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

Հուլիսի 13-ին՝ ժամը 19:30-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունենալու «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով մշակութային միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչներն են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և