ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները` ա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը: Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը, ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղերի անցկացումը Արցախում խորհրդանշում է Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադայի բացումը: Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` ընդգծելով, որ հայագիտական օլիմպիադան կարևոր է պետության համար, հայոց լեզվի՝ իբրև մշակութային գլխավոր արժեքի պահպանման
Համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում: Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի պրոֆեսիոնալների հետ համագործակցության շնորհիվ մասնակից դարձնելն է:
Նախատեսվում է ժեստերի լեզվով վերծանել առնվազն 20 ստեղծագործություն, իսկ ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին, տեղի կունենա անսամբլի մենահամերգը։ «Ես լսում եմ քեզ» ծրագրի նպատակն է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել երգարվեստը, միաժամանակ ապահովելով երգարվեստի ոլորտի ներառականությունը, հնարավորություն տալ բոլորին, անկախ խնդիրներից,
Նախանշված ծրագրերից հիմնականում շեշտադրվել են վիզուալ արվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստման, մասնագիտական փոխանակումների, անվանի արվեստագետների կողմից վարպետության դասերի անցկացման և մշակութային նախագծերում կրթական բաղադրիչի կիրառման կարևորությունները: «Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, քանի որ ունենք չօգտագործված հնարավորությունների իրացման անհրաժեշտություն և այս ծրագրերի
Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս խնդիրները գտնվում են ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորման, այլև համապատասխան գործընթացներում հանրության և ոլորտի տարբեր բնագավառների պատասխանատուների ներգրավման տիրույթում: Այս համատեքստում, նախարարի տեղակալը կարևորել է նաև կրթության բաղադրիչը, ինչը մեծ դերակատարում ունի մատաղ սերնդի դաստիարակման
Oգոստոսի 18֊ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի֊պարի պետական անսամբլի համերգը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան,
Այցի շրջանակում, օգոստոսի 1-ին ստեղծագործական կազմին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի սահմաններից դուրս առկա ստեղծագործական ներուժը լիարժեք գործադրելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ երաժիշտները ներկայանում