Լուրեր
Ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա  են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային

Իրականացվել է Երերույքի տաճարի մշտադիտարկում. նախատեսված են մի շարք աշխատանքներ

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ: Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 8-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում կկայանա Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որի պատվավոր

Ավարտվել են բանակային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։ Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝

Միջոցառումներ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ: Նույն օրը՝

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Էլմիրա Կարապետյան՝ լավ օրինակ կին մարզիկների համար

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Էլմիրա Կարապետյան Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն է ապահովել իր մասնակցությունը Փարիզի խաղերին: Փարիզ-2024-ում նա հանդես կգա 10 մ և 25

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագիրն արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքերին՝ արվեստասեր հանրությանը

Բանակային խաղեր՝ ուժային կառույցների միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղերը: Բանակային խաղերի շրջանակում Տավուշի մարզում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին այսօր

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ