Լուրեր
Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը

Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝

Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների

Էդգար Մխիթարյանն ու Ալեքս Գևորգյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն այս տարի տեղի է ունեցել Երևանում և Դիլիջանում։ Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել

Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 5 էսքիզային նախագծեր

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց 68 հասցեի

ՀՀ տարբեր հնագիտական վայրերում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

2023 թ․ հունիսի 16-18-ը Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը, որի համակարգողն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում։ 2010 թվականից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումների

Հայտնի են գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները

2023թ. հունվարին հայտարարված գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր: ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արամ Խաչատրյանի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Օրերս Երևանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել