Լուրեր
Գրատպության թանգարանում կբացվի բացառիկ ցուցադրություն

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։ Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։

Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները

«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարի Ալեքսանդր Սպենդիարյանի «Կոնցերտային վալսը», «Կոնցերտային նախերգանքը», «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, ինչպես նաև Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան, որը հնչելու է

Հանդիպում՝ մշակույթի ոլորտի կազմակերպությունների ղեկավար կազմի հետ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների, թանգարանների, գրադարանների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը,

Կբացվի «Մարտիրոս Սարյան. hայրական սեր» խորագրով ցուցահանդեսը

Մ. Սարյանի տուն-թանգարանում մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 15-ը կգործի ականավոր կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական և երաժշտական գործիչ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մարտիրոս Սարյան. հայրական սեր» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի գեղանկար և գրաֆիկական

«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել». Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու

Պարարվեստի պետական վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը և Թաթուլ Ալթունյանի անվան

ՀՊՍՆ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյան․ «2021 թ. հոբելյանաշատ է, փառատոնի շրջանակում մեծ թվով կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչում»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ն անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը անդրադարձել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի և դասական երաժշտության

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը՝ վարդատունկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին և խնկարկել հիշատակը: Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի