Լուրեր
«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է  Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հայտերի ընդունումը

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար: Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։

Մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Հունգարիայի միջև

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հուշագիր՝ երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը. հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ օրենսդրական այս նոր փաթեթով նախատեսվում են մասնագիտական կրթության

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի պարզաբանումները՝ մասնագիտական դիտարկումների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացվել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների և դիտարկումների վերաբերյալ:

Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ Գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների

Ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները

Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից: Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են

«Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» կրթաթոշակային ծրագիր՝ Հայաստանի ուսանողների համար

2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» «Invest your talent in Italy» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը: Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: