Լուրեր
Ալեքսանդր Սպենդիարյան-150. «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»

«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես: Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի

Կյանքից հեռացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է hայկական կինոյի վաստակաշատ և հեղինակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Վարպետն իր բացառիկ համեստությամբ և պրոֆեսիոնալիզմով ստեղծել է

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն». Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան,

Դասական բացօթյա համերգ՝ Երերույքի տաճարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։ Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության

Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա,

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «Русский

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանը կնշվի «Երկիր հայրենի» ներկայացման առաջնախաղով

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ