Լուրեր
Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին: Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ: Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական

ԿԳՄՍՆ աջակցությամբ շարունակվում է «Ափդեյթ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը: Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Մայիսի 16-ին մեկնարկած ծրագրի շրջանակում Հայաստանի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է մրցույթ լուսանկարչության ոլորտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտու­թյունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդու­թյան հայացքը Մետաքսի ճանա­պարհին» խորագրով միջազգային լուսանկարչա­կան մրցույթի 4-րդ շրջափուլը։ Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարա­վորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ: Մրցույթը

Տեղի կունենա Ե. Չարենցի «Ազգային երազ» պոեմի ռադիոներկայացման պրեմիերան

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա գրողի «Ազգային երազ» պոեմի համանուն ռադիոներկայացման պրեմիերան (անոնսը՝ https://www.facebook.com/armradio.am/videos/694602301842268)։

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Եվրոպական հնագիտության օրերն անցկացվելու են նաև Հայաստանում

Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։ Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտը