Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների
2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Սյունիքում և Արցախում անցկացրել է «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Ծրագրում ընդգրկված են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, Շինուհայրի, Ստեփանակերտի, Մարտունու և
«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի
Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները: Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները. Արամ Ավետիս, «Երբ
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին