Լուրեր
Փոփոխություն. ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր

Ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և

Տարին չարենցյան է. մեկնարկել են հոբելյանական միջոցառումները

Մարտի 13-ին լրացել է մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ ՀՀ ամբողջ տարածքում: Գրողի ծննդյան օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարան են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող

Կյանքից հեռացել է հայ մշակույթի անխոնջ պահապան, վաստակաշատ մանկավարժ Գագիկ Մանասյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արվեստի

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները

Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն

Տարին չարենցյան է. գրողի 125-ամյակի առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն

Ազատ ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի՝ մրցագորգ ելած 4 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9

«Հովեր» երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի ներկայացման պրեմիերայով

«Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով։ Նախագիծն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Պրեմիերան տեղի կունենա մարտի 14-ին և 15-ին` ժամը 19։30-ին,