Լուրեր
Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»

Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական

«Առողջ ապրելակերպ» խմբակ. ինչ են դասավանդում դպրոցներում

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին: Ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի

Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը: «11002.

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու-Դաբիում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության

Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնում

2024 թ. փետրվարի 2-18-ը Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի

Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Կամավոր

Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և

Ժաուտիկովյան օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. հունվարի 8-14-ը՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից