Լուրեր
ԿԳՄՍ նախարարության հրավերով երեխաները դիտել են ամանորյա մանկական ներկայացումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի խումբ երեխաներ վերջին մեկ շաբաթում դիտել են ամանորյա մանկական տարատեսակ ներկայացումներ: Ամանորյա ներկայացումներին երեխաներին ուղեկցել

Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես

Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը

ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում: Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու

ԿԳՄՍՆ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագիրը շարունակվում է. 2023 թ. տպագրվել է 6 գիրք

2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 գիրք։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս տարածել, հանրահռչակել հայկական մշակույթը, նպաստել պատմաիրավական

Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույց

Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով. Սերգեյ Փարաջանովի թանգարան 2023 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-18:00-ն 2024 թ. հունվարի 1-ին՝ 10:00-18:00-ն 2024 թ. հունվարի 2-ին՝ 10:00-18:00-ն

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր դպրոցներ

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկն ավելացել է 12-ով: Գործադիրի այսօրվա նիստում ««Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված

Հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է համատեղ ֆիլմարտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, հավելյալ եկամուտների գեներացման,

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: «Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով։ ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել