Լուրեր
Աշնանը կանցկացվի «Stop Virus» օլիմպիադան

Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան: Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով. դպրոցականների համար

Կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը: Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ

Ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադա

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադա, որն անցկացվում է տարին 4 անգամ։ Դպրոցականների, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների համար օլիմպիադայի աշնանային փուլն այս տարի կանցկացվի manage.mirglobus.ru պորտալում՝ սեպտեմբերի 20-ից

Քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը

Հայտնի են տնօրենի հավաստագրի համար հավակնորդների քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ