Լուրեր
Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է երկու երկրների միջև առկա կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի​ Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի

Շուրջ 80 հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում

Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասնաշենքում ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ձեռք է  բերվել բալետային նոր հատակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսավորմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին տրամադրվել է շուրջ 80 մլն դրամ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բալետային փորձասենյակների և բեմահարթակի նոր հատակածածկույթի ձեռքբերման նպատակով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Մեկնարկել է «Թատերական շաբաթը».  Կամերային թատրոնը հյուրընկալել է Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտներին

Այսօրվանից մեկնարկել է «Թատերական շաբաթը», որի մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր օրեր առաջ: Նոր նախաձեռնության շրջանակում թատրոններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ «Թատերական շաբաթի» մեկնարկին ՀՀ

Խնկո Ապոր մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր»

Գիտաժողով՝ նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին

Օրբելի եղբայրների տուն-թանգարանն օրերս կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված հնագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել մեծանուն գիտնականի հիշատակին, քննարկել վերջինիս գիտական

Արմեն Նազարյանն ու Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է

«Սալոմե». Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»-ն վերադարձել է ցուցասրահ։ Ցուցադրության բացմանը