Լուրեր
Արտադպրոցական հաստատության մանկավարժի 1 դրույքաչափը սահմանվել է շաբաթական 20 ժամ

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակ­չական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամա­տա­կա­րարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնա­գա­վառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատ­կու­թյունները սահմանելու մասին» որոշման փոփոխությունը : Ըստ այդմ՝

Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 01.03.2023 թ. թիվ 191-Ա հրամանով ձևավորվել է հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

«Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտը մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացնեն «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է մշակութային կազմակերպությունների

Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Մանկավարժական աշխատողները 2023 թ. մարտի 9-ից կարող են ներկայացնել փաստաթղթերը՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N

Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցում սովորելու հնարավորություն

«ESMT Berlin»-ը «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ առաջնորդների համար հայտարարել է «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա հատուկ կրթական ծրագիրը: «ESMT Berlin»-ը, ըստ «Financial Times»-ի, լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում, իսկ Եվրոպայում՝ 8-րդը: Ծրագրի շրջանակում «Մատենան» տրամադրում է մինչև 1 մլն դրամ կրթաթոշակ,

Հայտարարվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ, տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներ և կոթողներ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության

Համերգ՝ «Նվիրում Խաչատրյանին» խորագրով

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգը: Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/: