Լուրեր
Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը դարձել է 100000 դրամ

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 դրամին ավելացնել ևս 60000 դրամ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր

Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում»։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի

ՏՀՏ-ն կրթության մեջ. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) տվյալները կներբեռնեն նաև նախադպրոցական հաստատությունները

Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:

Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին,

«Music ՋԵՄ» ձևաչափը՝ հայ հանդիսատեսի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «ՄՈԴ ԱՐՏ» ՍՊԸ-ն օգոստոսի 27-ին կիրականացնի «Music ՋԵՄ» երաժշտական նախագիծը: «Music ՋԵՄ»-ն աշխարհում ընդունված և օրեցօր տարածվող երաժշտական ձևաչափ է, որտեղ հիմնական դերակատարները երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են: Նրանք, անկախ ժանրային

Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատի անդամներին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է 2 տարվա գործունեությունը

Ամփոփվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա աշխատանքը Հայաստանի և Արցախի գյուղական դպրոցներում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն