Լուրեր
ՀՀ վարչապետը և Ժաննա Անդրեասյանը ավագ դպրոցում հետևել են աշակերտների հետազոտական աշխատանքի պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 15-ին ներկա են եղել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական

Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը. Սերգեյ Փարաջանով 100

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային

Մրցույթ՝ «Եղիցի լույս. Սևակ-100»

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի

«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ և 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը: «Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում

ՀՀ դպրոցականների հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

2024թ. հունվարի 8-ից 13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադան՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 15, «Քվանտ» վարժարանի՝ 11 և «Ֆոտոն» վարժարանի 5 աշակերտներ:

Առաջարկների հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել

Նշանակալի իրադարձություն հայկական կինոյում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով: Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save

 Մեկնարկում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

Սյունիքի մարզկենտրոն Կապանում երկրորդ անգամ կիրականացվի երաժշտական նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Նախագիծը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ: Փառատոնն իրականացնում է «Կապանի միջազգային փառատոն»

Հայտարարություն. Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր

2024 թ. փետրվարի 15-22-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ, Ասուան նահանգում կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել 12 անձից բաղկացած ավանդական պարի խմբեր: Եգիպտական