Լուրեր
Քննարկվել են կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ

Մեկնարկում են Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարին հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարի 24-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին կմեկնի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը: Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ

Նախագիծ. առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Ամփոփվել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթը. մասնակցել է ավելի քան 4000 սովորող

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Առաջնախաղին ներկա

Սիլվա Կապուտիկյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի

Նոր նախաձեռնություն. մարզերում կձևավորվեն մշակութային-ժամանցային կենտրոններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա