Լուրեր
«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային

Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները

Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն այսօր հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան,

Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան

Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Մեկնարկում է «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագիրը

Հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ: Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում

11 մեդալ` 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալային փայլը Եվրոպական խաղերում

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ: Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և

Հայաստանի ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ համաշխարհային ունիվերսիադային: Պատվիրակության անդամներին այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընդունել են նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանն ու Գևորգ Լոռեցյանը: Նախարար

Ավարտվել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը

Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում անցկացվել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցել են ՀՀ 10 մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 1-ին տեղերը գրաված 12 հաստատություններ: Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության,