Լուրեր
40 ուսումնական կրթաթոշակ` Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալության կողմից

Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալությունը ԵՄ և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (EFTA) անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար 2024-2025 ակադեմիական տարվա համար հատկացրել է 40 ուսումնական կրթաթոշակ, որոնց դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 31-ն է։ Կրթաթոշակի շահառուների վերջնական ընտրությունը կատարվելու

Միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր՝ ՀՀ քաղաքացիների համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (China General Nuclear Power Corporation, CGN) և Ցինհուա (Tsinghua) համալսարանի հետ համատեղ իրականացվում է «TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրը: «TUNEM» միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են

Ուսման հրավեր՝ Լիտվայի բուհերում սովորելու նպատակով

Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ» (Education Exchanges Support Foundation) ազգային գործակալությունը (https://smpf.lrv.lt/en/about-us/) տրամադրում է կրթաթոշակներ երկրի համալսարաններում ուսանելու համար: Համապատասխան դիմումներ կարող են ներկայացվել. – Լիաժամ

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ

Շուրջ 280 մլն դրամ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարը Հայաստանում անցկացնելու նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։