Լուրեր
«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը չի առնչվում ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացմանը

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի

Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։ 2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն

Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական

Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր

Հայտարարվում է մրցույթ` ՉԺՀ բուհերում 2023-2024 ուստարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա):

Դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է բուհ ընդունելության առաջին փուլի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Հաջորդական քայլեր Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am

Կրթության հնարավորություն՝ Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում

Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը: Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող

«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 4-րդ տարվա «Ինտեգրում» խորագիրը կրող փուլը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում կարևորել է ծրագիրը և գոհունակություն հայտնել կրթության ոլորտում ձևավորված

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը: Ըստ այդմ՝ հաստատվել են «Աշխարհագրություն», «Արվեստ», «Բնություն», «Գրականություն», «Ես և շրջակա աշխարհը», «Երաժշտություն», «Երկրաչափություն», «Թվային